20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրանտի սպանության մասին նախապես տեղեկություն է ստացվել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել. վկա

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։ Թուրքիայում լույս տեսնող հայակական երկլեզու «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հերթական դատական նիստին մասնակցել են մի շարք կալանավորված և ազատ վկաներ ու կողմերի փաստաբանները։

Ազատության մեջ գտնվող վկաներից մեկը՝ Հաջի Օմեր Ունալըրը, ով Դինքի սպանությունից առաջ աշխատում էր Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժնում, ցուցմունքի ժամանակ պատմել է, թե ինչպես են իրենք հանցագործության մասին նախապես տեղեկություն ստացել։

«2006թ․ օգոստոսին Հյուսեյին Յըլմազի հետ գնացել էինք բաժին։ Օքան Շիմշեքը տեղեկություններ հաղորդելու նպատակով Յըլմազին իր սենյակ կանչեց։ Հինգ-տասը րոպե հետո ինձ կանչեցին՝ նշումներ անելու համար։ Ես թուղթ վերցրեցի ու սենյակ մտա։ Յասին Հայալն ասում էր, որ իր 3-4 ընկերների հետ Ստամբուլում պատրաստվում են սպանել հայկական ծագմամբ լրագրող Հրանտ Դինքին և զենք են փնտրում։ Ես այդ տեղեկությունները գրանցեցի։

Հետո համակարգչով ստուգեցինք Դինքի և «Ակոս» թերթի մասին տեղեկությունը։ Տեսանք, որ տեղեկությունը ստույգ է։ Հաջորդ օրը հետախուզական բաժնի նիստում հարցը քննարկվել էր։ Ես նիստերին չեմ մասնակցում, ավելի ուշ իմացա, որ նիստում այդ հարցն էլ է քննարկվել։ Որոշ ժամանակ անց Հյուսեյին Յըլմազը արձակուրդ գնաց։ Ես գնացի Օքան Շիմշեքի մոտ ու ասացի, որ այս հարցով որևէ հրաման չենք ստացել։ Շիմշեքն ասաց, որ խոսել է բաժնի տնօրեն Մեթին Յըլդըզի հետ, հրաման դեռ կտրվի։ Իսկ հետո մինչև սպանությունը ես այս մասին այլևս որևէ տեղեկություն չեմ ստացել», – պատմել է Ունալըրը։

Վկան հավելել է, որ չնայած ստացված տեղեկությանը՝ առանց համապատասխան հրամանի նա որևէ գործողություն սկսելու,  ինքնուրույն միջոցներ ձեռնարկելու իրավունք չի ունեցել։ Իսկ իրենից ավելի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պետք է նման հրաման տային, ոչինչ չեն հրահանգել։ Ունալըրը նաև նշել է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնում աշխատանքի անցնելուց հետո որոշ ժամանակ աշխատել է նաև նույն բաժնի արխիվում։ Վկայի խոսքով՝ այդ արխիվում Յասին Հայալի կամ նրա ընկերախմբի մասին որևէ տեղեկություն չի եղել։ Ոստիկանությունից ևս Յասին Հայալի վերաբերյալ ծանուցում չի ստացվել։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ