20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եղվարդում պարտատերը պարտքի պատճառով պարտապանի երեխային առևանգել է՝ պարտքը փակելու դիմաց բաց թողնելու պայմանով

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վարսենիկի և Մարինեի միջև գումարային խնդիրներ են եղել՝ պարտք ու պահանջի, ու Մարինեն Վարսենիկին հայտնել է, որ մինչև պարտքը չվերադարձնի, երեխային չի հանձնելու։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Եղվարդի թիվ 3-րդ դպրոցի 3-րդ դասարանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ