19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռերի» անդամի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ իր նկատմամբ կատարվել է մահափորձ:

«Դուք իմ նկատմամբ մեկ անգամ մահափորձ եք արել և ցանկանում եք կրկնել»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանը:

Մեղադրող դատախազը նկատեց, որ եթե մահափորձ է կատարվել Աշոտ Պետրոսյանի հանդեպ, ապա պետք է այդ հարցը բարձրացվի և փաստերով քննարկվի:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ