20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տալ, թե ինչ է փոխվել. վարչապետ

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված  Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական,   N 81 միջնակարգ  դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: Արդյունքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների  ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի քաղաքում նախադպրոցական կրթությունը  պատշաճ կազմակերպելու գործընթացին:

Գործադիրն ընդունել է ««Գույք ամրացնելու և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը   լուծարելու մասին» որոշում: ՀՀ կառավարության կողմից պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը  համահունչ,  2018 թ. սկսած՝ Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացուցային օբյեկտների  տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները  նախատեսվում է  իրականացնել  «Գնումների մասին»  ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով:  Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով  ստեղծված  ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը պահելու  անհրաժեշտությունը:

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է  գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել: Առավելագույնս պետք է իմանալ, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, որպեսզի հենց այդ տարբերակով  հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվեք»,- նշել է կառավարության ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ