20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Վարունգի օպերացիան վատն է».«Սասնա ծռեր»-ի անդամը կարոտել էր դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին պաշտպանները միջնորդեցին ժամանակից շուտ վերացնել իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված՝ դահլիճից հեռացնելու, սանկցիա և նրանց վերադարձնել դատական նիստերի դահլիճ:

Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը շարունակեց աշխատանքները: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Վարդգես Գևորգյանի պաշտպանությունը դադարեցնելու մասով, քանի որ վերջինս հրաժարվում է իրենից:

Միջնորդությանը արձագանքելու համար Արտուշ Գաբրիելյանը խոսք տվեց «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանին:

«Բարև Ձեզ: Ես Ձեզ կարոտել էի ու մտածում էի, որ դուք էլ եք կարոտել, այդ պատճառով վերադարձրիք դահլիճ»,-դատավորին դիմեց Աշոտ Պետրոսյանը:

«Ես էլ եմ կարոտել Պետրոսյան, բայց ասելիքդ ասա»,-արձագանքեց դատավորը:

«Էրդողանը վերջերս նոր գործողություն է իրականացրել…»,-սկսեց Աշոտ Պետրոսյանը:

Դատավորը փորձեց ընդհատել նրան և պահանջեց, որ գործով ամբաստանյալը խոսի միջնորդության շուրջ:

«Սերժից խոսում եմ թույլ չես տալիս, Էրդողանից խոսում եմ՝ դուրդ չի գալիս, հիմա դու ո՞ւմ կողմից ես»,-շարունակեց Աշոտ Պետրոսյանը:

Դատավորը նորից զգուշացրեց, որ ամբաստանյալը խոսի ըստ էության. «Վարունգի օպերացիան վատն է», -հայտարարեց Աշոտ Պետրոսյանը, ընդգծելով, որ դա միջնորդության մասով էր:

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ Վարդգես Գևորգյանի պաշտպանությունը դադարեցնելու մասին, ինչը առաջացրեց «Սասնա ծռեր»-ի և պայմանագրային պաշտպանների զայրույթը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ