20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան արձագանքել է քաղաքացու կողմից ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ Ալիկ Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ-ում վարկային ռեսուրսների անհասանելիության վերաբերյալ՝ նշելով, որ վարկ ստանալու ակնկալիքով դիմել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա, սակայն մերժում է ստացել:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան տրամադրում է ձեռնարկատիրական վարկեր, իսկ Ալիկ Պետրոսյանը չի հանդիսանում գրանցված ձեռնարկատեր, այնուամենայնիվ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ընդառաջել և իրականացրել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով, որ Ա. Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորման հնարավորության դեպքում գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ալիկ Պետրոսյանն ունի ստանձնած վարկային պարտավորություններ ֆինանսական համակարգի նկատմամբ, որոնք սպասարկվում են ջերմոցից ստացված, ինչպես նաև անձնական այլ եկամուտների հաշվին: Նշված եկամուտները բավարարում են միայն առկա վարկային պարտավորությունները սպասարկելուն և չեն տալիս հնարավորություն սպասարկել լրացուցիչ վարկային պարտավորություններ:

Ինչպես նշել է նամակի հեղինակը՝ ցանկացած ոլորտում և ուսումնասիրվող ծրագրերում առկա է որոշակի ռիսկի գործոն: Իրականացվող ֆինանսական ուսումնասիրության նպատակն է գնահատել ռիսկի մակարդակը՝ արդյունքում ֆինանսավորելով ռիսկի կառավարելի մակարդակ ունեցող ծրագրեր: Հակառակ պարագայում, ֆինանսավորումը կհանդիսանա լրացուցիչ վարկային բեռ տնտեսվարողի համար և հնարավորություն չունենալով սպասարկել ստանձնած պարտավորությունները՝ կվատթարանա վերջինիս ֆինանսական վիճակը, վարկային պատմությունը, միևնույն ժամանակ պատճառ կհանդիսանա անվճարունակության և սնանկացման:

Այսուհանդերձ, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան Ալիկ Պետրոսյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս կողմից որպես գրանցված ձեռնարկատեր սեփական միջոցների հաշվին ջերմոցը վերապրոֆիլավորելուց և մեկնարկելուց հետո դիտարկել ջերմոցային տնտեսության հետագա զարգացման ֆինանսավարման հնարավորությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ