20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ տղաները հպարտ հայեր են. Արմեն Սարգսյան

«Բոլոր հանդիպումները շատ հետաքրքիր էին ու լարված»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, ով երեկ հանդիպել էր ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին:

Նա հորդորեց շարունակել հանդիպումները, իսկ երբ որոշումը կկայացնի՝ լինելու է նախագահի թեկնածու, թե ոչ, այդ ժամանակ էլ իր որոշման մասին կհայտնի: «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ»,-ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նորից լքի Հայաստանն ու պաշտոնը, եթե այն ստանձնի:

Ինչ վերաբերում է իր երեխաներին, ապա նա ասաց, որ որդիները և Բրիտանիայի քաղաքացի են, և Հայաստանի, և այդ երկու երկրների քաղաքացիություններն էլ պիտի զգան: «Նրանք հպարտ հայեր են»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նաև հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ