29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել՝ հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության համար

Foto QK (13)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի:

2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝ առանց գիտակցության գալու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։  Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1996թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը, 21-ամյա երիտասարդը և մի շարք այլ անձինք 2017թ. սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Սրահի բակում տոնակատարության մասնակիցներից մեկը դիտողություն է արել 21-ամյա երիտասարդին՝ տաբատի վերաբերյալ, ինչն առաջացրել է վերջինիս դժգոհությունը: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 00:00-ի սահմաններում, 1996թ. ծնված երիտասարդը ռեստորանի բակում վերհիշել է իրեն արված դիտողության մասին, ինչի հետևանքով առաջացած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե.Հայրապետյանին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու դիմել փախուստի։ Նկատելով կատարվածը՝ Ս.Մինասյանը և ևս մի քանի այլ անձ վազել են 21-ամյա երիտասարդի հետևից, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ս.Մինասյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ