28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին

YEREVAN, ARMENIA - MARCH 14:The Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts, also called Matenadaran, museum of ancient manuscripts and research institute ,on March 14, 2015 in Yerevan

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների եւ երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված  դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների եւ երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը եւ սերունդներին փոխանցմանը:

«Մասնագիտական զարգացումը եւ գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս ծրագիրը կնպաստի երիտասարդ զբոսավարների եւ գիտաշխատողների մասնագիտական աճին եւ հմտությոնների զարգացմանը», – ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը. «Մատենադարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջեւ համագործակցությունը հաջողությամբ նպաստում է մարդկության թողած ժառանգության մի կարեւոր հատվածի պահպանմանը»:

Մատենադարանում կկազմակերպվեն ավելի քան 50 դասախոսություններ: Դասախոսություններն ընդգրկում  են ինչպես հումանիտար եւ բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում եւ պահպանում: Դասախոսությունները կանցկացվեն 2018թ. հունվար-ապրիլ եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց կարող են մասնակցել ինչպես Մատենադարանի գիտաշխատողները եւ զբոսավարները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք:

«Մատենադարանը հայերի մարդասիրական ժառանգությունն ուսումնասիրելու եւ արեւմտյան քաղաքակրթության զարգացման ամենակարեւոր կենտրոններից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ շարունակում է այս կարեւոր համագործակցությունը, որը նպաստելու է այդ ժառանգության՝ աշխարհում առավել լավ ներկայացմանը եւ տարածմանը: Աջակցելով երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանը՝ մենք նաեւ ներդրում ենք կատարում մշակութային հարստության սերունդներին փոխանցման գործում», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Դրամաշնորհը տրամադրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում, որն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների եւ փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: 2015թ. ինստիտուտը, ստանալով դրամաշնորհը, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչ օրս թվայնացվել են  617 ձեռագրեր եւ 4327 արխիվային փաստաթղթեր: 2016թ. դրամաշնորհի միջոցով էլ ֆինանսավորվել է Մատենադարանի տասը զբոսավարների վերապատրաստման դասընթացը Գերմանիայում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ