25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը: 

Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը:

Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։

Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներն էլ  են նախկինում հարձակվել այդ պատմական ամրոցի վրա և զգալի վնաս պատճառել:

Աղբյուրը  Թուրքիայի զինուժի գործողությունները նույնացնում է ԻՊ-ի զինյալների վայրագությունների հետ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Ռազմագործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ