20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

71 զինծառայողների ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ

Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:

Բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարը ծառայողական հաջողություններ և ընտանեկան երջանկություն է մաղթել բնակարանամուտ տոնող զինծառայողներին: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի ընձեռած բացառիկ պայմանների, պաշտպանական գերատեսչությունը հնարավորություն կունենա բնակարաններով ապահովելու տարեկան շուրջ 500 զինծառայողների։

Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններում,  շնորհավորել բնակարանամուտը տոնող սպաներին։

ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների համար Երևան քաղաքում շահագործման հանձնված նորակառույց շենքի բնակարանները տրամադրելու մասին որոշումները կայացվել են` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

– հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ` ներառյալ)

– մարտական գործողությունների մասնակիցներին,

– «Մարտական խաչ» շքանշանակիրներին,

– հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին,

– ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի:

Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակարանների սենյակների թիվը որոշվել է` հաշվի առնելով զինծառայողների ընտանիքների անդամների թվաքանակը, սեռային պատկանելությունը և օրենսդրությամբ սահմանված այլ չափորոշիչները:

_81I6495 074A7135 074A7193 _81I6204 _81I6443

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ