18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր մահացած զինվորը Հայաստան էր վերադարձել, որ կատարի պարտքը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր՝ հունվարի 29-ին  զոհված  Հովսեփ Գրիգորյանը  Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր: 

Հովսեփ Գրիգորյանի ընտանիքի բարեկամները Henaran.am-ին հայտնեցին, որ Հովսեփ Գրիգորյանը մոր հետ բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում: Հովսեփը հայրենիք էր վերադարձել հայրենիքի առաջ պարտքը կատարելու նպատակով:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ