19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն ամեն ինչ անում է՝ հավասարակշռությունը պահպանելու համար

2017 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ  ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին՝ նշելով, որ այն լուրջ և կարևոր հանգրվան է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում։

«Այսօր մենք պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք Եվրամիության հետ և դրանց հիման վրա նախանշենք անելիքները գալիք տարիների համար: Այսօր մենք  կենտրոնանում ենք այդ կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում, որ այն վավերացվի մինչև ապրիլ: Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում: Իհարկե, հուսով ենք, որ առանց խոչընդոտների, կվավերացվի ԵՄ երկրների կողմից», – ասաց նա։

 

Նախարարն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին՝ նշելով, որ հակամարտության գոտում մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը կարող է նպաստել լարվածության թուլացմանը:

«Նման համաձայնություն է ձեռք է բերվել Վիեննայում, սակայն հանդիպումից հետո Ադրբեջանը հաժարվել է այն կատարել: Կրակովում հարցը վերստին քննարկվել է, սակայն Բաքուն դարձյալ լռում է, որոշման մասին խոսում են Հայաստանը եւ համանախագահները»,- ասաց նա՝ նշլով, որ միջնորդները փետրվարին կայցելեն տարածաշրջան։

Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը անում է ամեն ինչ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ