24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում» /տեսանյութ/

«Հայաստանի հանրապետությանը պետք է արդեն «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգության մասին»  օրենքը, որը կկանոնակարգի գենետիկորեն ձևափոխվեծ սերմերի և օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաև մարդու առողջության սննդի անվտանգության, գյուղատնտեսական նշանակությամբ հողերի վրա»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը:

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նշեց, որ իրենք բավականին վրդովված էին ընդհանուր գործընթացից, քանի որ շուրջ 14 տարի իրենք փորձել են այնպես անել, որ Հայաստանում կարգավորվի այս խնդիրը և անընդհատ այս կամ այն ոլորտում խոչընդոտների են հանդիպել:

«Վերջապես օրինագիծը մտավ Ազգային ժողով, որտեղ եղան առաջին լսումները, որի հետո հետո քնեց օրենքը, հետո կառավարությունը հետ կանչեց այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք մնացել էին ԱԺ-ում չէին ընդունվել: Այստեղ մենք խնդիր էինք տեսնում, որ պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում և խոչընդոտեցին օրենքի անցնելուն: Բայց խոսքն այստեղ ազգային անվտանգության մասին է»,-նշեց Կարինե Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ