24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աստվածաշնչում դատապարտված հոռիները մեր իշխանությունում վխտում են»

«Իշխանության հմայքը նրանում է, որ պետք է հաշվետվություն լինի. դուք ո՞ւմ գումարներն եք այդպես ծախսում, այդ ճոխությունը, հոռի վարքեր են . Աստվածաշնչում դատապարտված հոռիները մեր իշխանությունում վխտում են »,-այսօր ասուլիսին ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով պետական մարմինների՝ նախարարությունների կողմից Ամանորի կորպորատիվների համար ծախսած մեծ գումարներից:

Արշակյանն ընդգծեց՝ իշխանությունը հայկական չի, խնայող չի, մսխում է մեր ռեսուրսները: «Համաձայն եմ, որ տոնը պետք է ճոխ լինի, շեփորներ լինեն, ծաղիկներ ու խնջույքներ, բայց ձեր հնարավորությունների հաշվով արեք, ո՞վ է հաշիվը փակելու, այն մեկ միլիոն արտագաղթա՞ծը, մեկ միլիոն աղքա՞տը: Ամեն տոնակատարություն հայ ժողովրդի համար դառնում է մի անբարեկարգ դպրոց, հիվանդանոց, զոհաբերվում է զինվորականների պահուստը »,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչուեն զինվորականներն ուղղակի աշխատանքից հեռացվում, բայց ոչ մի քրեական գործ չի հարուցվում, Աշատ Արշակյանն ասաց, որ այդպիսի աշխատանքից հեռացնելն արդեն իսկ պատիժ է նրանց համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ