20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ լավ է, որ Վիգեն Սարգսյանը բարեփոխիչ է, ես գիտեմ, որ բարեփոխումներ կան. Արշակյան

«Ղարաբաղյան հարցը, հայ-թուրքական հարաբերությունները մարած չեն եղել երբեք: Հիմա ասում են՝ հայ ժողովուրդն արթնացավ 80-ականներին, բայց հայ ժողովուրդը երբեք էլ քնած չի եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Նա նկատեց, որ ղարաբաղյան շարժման ակտիվիստները բոլորը 1965 թ-ի գործընթացներին մասնակցել են առաջին դեմքի մակարդակով: Արշակյանը հավելեց, որ հենց ԿԳԲ-ն հեռացավ ասպարեզից պրովոկացիոն նկատառումներով, որպեսզի պերեստրոյկան վարկաբեկվի Գարբաչովի ժամանակներում:

Ըստ նրա՝ հայ ժողովուրդը միշտ պատրաստ է եղել իշխանությունը վերցնելու, և Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ հայտնվեցին մարդիկ, ում հետ նույնիսկ մեր հակառակորդն էր պատրաստ համագործակցելու: «Ղարաբաղ կոմիտեի ղեկավարներին Սովետական միությունը ճանաչեց գործընկեր, այդ իմաստով մենք շահեցինք, դա հրաշալի թիմ էր, ու փառք ու պատիվ իրենց»:

Ինչ վերաբերում է այսօրվա բանակի փոփոխություններին, որ առաջ են քաշվում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, Ազատ Արշակյանը շեշտեց, որ այսօր մենք որպես անվտանգության դոնոր ենք հանդես գալիս: «Հայկական զինված ուժը համաշխարհային արժեք է, հրացանակիր հայն այսօր արժեք է, մեզ շրջապատող բոլոր պետություններին հարմար է, որ Հայաստանն ունի մարտական զինված ուժեր, լավ բանակ: Դա մեր անվտանգությունն է ապահովում, հարմար է գլոբալ համաշխարհային ուժերին, ովքեր լուրջ ծրագրեր ունեն Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մենք ուզում ենք ունենալ լավ բանակ, աշխարհն ուզում է, դրա համար մեզ օգնում են ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, Չինաստանը, Ճապոնիան, տալիս են հագուստ, բժշկական սարքավորումներ: Մենք էլ ունենք լավ բանակ ու օգտվում ենք դրանից:

Չբարեփոխելն անհնար է, աշխարհն էլ դա թույլ չի տա: Ես կուզենայի, որ նախարարի ջանքերը միայն չլինեին, ասեինք նրա շտաբը, նա պիտի շտաբ ունենար՝ ոչ միայն զինվորականներով համալրված, այլ քաղաքացիական-հասարակական գործիչներով: Լավ կլիներ, եթե թիմ լիներ, հանձնաժողով լիներ, որ բարեփոխումների ծրագիր ունենար»:

Հարցին, թե Վիգեն Սարգսյանը մենակ է բարեփոխումների ծրագրեր անում, Արշակյանը պատասխանեց. «Այո, շատ լավ է, որ Վիգեն Սարգսյանը բարեփոխիչ է, ես գիտեմ, որ բարեփոխումներ կան, դրական  տեղաշարժեր շատ կան՝ սննդամթերքի առումով հատկապես»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ