29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձագետը մեղադրեց նախարարությունը ծուլության մեջ

դավիթ պ

«Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարության և գյուղատնտեսության նախարարության ծուլանում իրականացնել աշխատանքները։ Կարծում եմ՝ եթե այս հարցերին տրված լիներ պատասխան, ապա այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա»,-այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը ոչ մի կերպ ներգրավված չէ արժեքավոր գյուղատնտեսության զարգացման հարցում:
Դավիթ Պիպոյանն ընդգծեց, որ ծիրան, Սևանի իշխան, կարտոֆիլ և մի շարք գյուղատնտեսական ապրանքներ կան,  որ կարելի էր արժեքավորել։ «Մեր կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա մի որևէ մարզ, որը չունի նախադրյալ արժեքավորված գյուղատնտեսության զարգացման», – հայտարարեց Պիպոյանը՝ հետաքրքրվելով, որ արդյոք Հայաստանում հույս չկա ունենալ արժեքավորված գյուղատնտեսություն։

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նեղսրտեց ծուլության վերաբերյալ հայտարարությունից. «Պարո՛ն Պիպոյան, դուք օգտագործում եք ծուլանալ բառը, որը բացարձակ տեղին չէր։ Մենք աշխատում ենք շատ լարված:
Մենք առաջնահերթ ենք համարում, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պետք է լինի օրգանիկ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, որպեսզի մեր ապրանքը լինի մրցունակ։ Փորձում ենք չվնասելով Հայաստանի տնտեսությանը՝ գնալ ճիշտ ուղղությամբ, զարգացնել գյուղատնտեսությունը։ Թե Վրաստանն ինչ է անում, թողնենք իրանց», – հայտարարեց Հարությունյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ