19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2017 թվականին նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը․ Նելլի Դուրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը  նշեց՝ 2017 թվականին հանցագործություն է կատարել 341 անչափահաս, իսկ նախորդ տարի այս թիվը կազմել է  351: 

Նելլի Դուրյանը շեշտեց՝ 2017 թվականին  նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը՝  հատկապես ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը:

«Անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործության դեպքերը 2016թ. եղել է 9-ը, իսկ 2017-ին՝ 0: Նվազել են ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի դեպքերը, խարդախության, մի փոքր աճ ունենք խուլիգանության դեպքերով, անօրինական զենք կրելու դեպքերը՝ կռփազենքերն ու սառը կտրող գործիքներն են դրանք, որոնք հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից՝ շրջայց-ստուգումների ժամանակ։ Կռփազենքը սառը զենք է, երեխաները կրում են գրպանում՝ մտածելով, որ այն ինքնապաշտպանության միջոց է, չեն գիտակցում, որ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Նման 20 դեպք է գրանցվել»,- ասաց Նելլի Դուրյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ