18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին հաշվով ինտիլիգենտ մարդ է. մտավորականներն՝ Արմեն Սարգսյանից

«Չեմ կարծում, որ լինեն մարդիկ, որոնք դեմ կլինեն Արմեն Սարգսյանի թեկնածությանը, որովհետեւ ինքն ընդունելի մարդ է բոլոր կողմերի համար, կուսակցական չէ, որևէ կուսակցության հետ կապ չունի, մարդը հսկայական կենսագրությամբ է, հսկայական աշխատանքային կենսագրություն ունի, աշխարհաճանաչողություն ունի, իսկ մեր երկրի համար կարեւոր է, որ նախագահը աշխարհ ճանաչի, և աշխարհն էլ իրեն ճանաչի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին:

 Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ հավելեց՝ ընդհանրապես չի ճանաչում Արմեն Սարգսյանին, սակայն բոլոր մոտիկ մտավորականները դրական են արտահայտվել նրա մասին: Այստեղ մի հարց կա. եթե երկրի նախագահը ընտրում է իրեն, ես զգում եմ՝ ուրեմն ուզում է կապել մի եռանկյունի` այսօրվա վարչապետի ու Արմեն Սարգսյանի միջև: Վերջին հաշվով ինտիլիգենտ մարդ է, դա ինձ դուր է գալիս: Ժողովուրդը մի փոքր մտահոգություն ունի, բայց Աստծո կամոք, այդ մտահոգությունն էլ կփարատվի: Ժողովուրդը շատ է տառապել, եւ վերջապես պետք է վերջ դրվի դրան»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ