25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամուլսարի ծրագիրն ավելի վտանգավոր է և՛ մարդկանց, և՛ կենդանական աշխարհի համար

«Իրենք 10 տարի շահագործելուց հետո ելնելու են գնան, դա մնալու է մեր սերունդներին: 10 տարուց հետո մնում է 116 հեկտար տարածությամբ, 192 մետր բարձրությամբ բուրգ, որի մեջ 10 տարի հետո մնալու են այդ ցիանական թթուները: Ո՞վ է հետագայում տեղանքի կոնսերվացիան անելու: Բուրգը, որտեղից ոսկին կորզել են, լրիվ մնալու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաբան Սարգիս Հովելյանը՝ խոսելով Ամուսարի ոսկու հանքի շահագործման մասին:

Նրա տեղեկացմամբ՝ Ամուլսարի ծրագիրը ստացել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության սերտիֆիկատ: Ցիանիդի միջոցով ոսկու կորզումը մեծ վնաս է հասցնում բնությանն ու խիստ վտանգավոր է մարդկության համար:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ հավելեց, որ Ամուլսարում կրկնվելու է նույն Թեղուտի պատմությունը, որտեղ ապացուցվել է, որ բազմաթիվ բնապահպանական խնդիրներ են առաջացել: Ըստ նրա՝ Ամուլսարում՝ Ջերմուկում էլ նույնը լինելու, սակայն սա շատ ավելի վտանգավոր գոտի է:

Նա համոզված է, որ Ամուլսարի հանքի շահագործումից հետո էկոմիգրացիա է լինելու թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մասով: Տեղի բնակիչներին վնաս է հասցվելու ջրի միջոցով, իսկ տեղի կենդանական աշխարհի առկայության պարագայում իրավունք չկա այդ տարածքում որևէ գործողություն իրականացնել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ