19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Հապա բարեկամ Գերմանիային տեսեք. Էրդողանի կոշտ հայտարարությունը /տեսանյութ/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի օրակարգային մի շարք հարցերի:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահն արձագանքել է այն դեպքին, երբ Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև:

Միջանկյալ նշենք, որ բախման պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում հունվարի 20-ին ռազմական օպերացիա էին սկսել:

«Հապա բարեկամ Գերմանիային տեսեք: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կողմնակիցները մեր քաղաքացիներին ոտքով հարվածում են, իսկ Գերմանիայի ոստիկանությունը պարզապես կողքից դիտում է այդ ամենը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մինչև ո՞ւր է հասնելու այս ամենը: Մինչև հիմա կուլ տվեցինք, կուլ տվեցինք: Լսե՛ք, լավ սա ինչ իրավունք է: Եթե քեզ մոտ չի պահպանվում  ուղևորի անվտանգությունը, էլ դու ինչ պետություն ես»,-ասել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ