24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին․ երիտասարդները օրհնություն ու նվերներ կստանան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը եւ Արարտյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթեւ Զախարյանն անդրադարձան սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին։ Ի դեպ, տոնը նշվելու է հունվարի 27-ին։ 

Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկայացրեց, թե ով է եղել Սուրբ Սարգիսը։ Իրականում նա եղել է հռոմեական զորավար, բայց երբ թագը ժառանգել է Հուլիանոս Ուրացողը, նա եկել է Հայաստան, ապա Տիրան արքայի խորհրդով տողափորվել Պարսկաստան։ Այնտեղ նա բազում հաղթանակներ է տարել, բայց հետո Շապուհը հորդորել է զրադաշտական կրոնն ընդունել։ Սարգիս զորավարը, բնականաբար, չի ընդունել Շապուհի հորդորը։

Նա նույնիսկ Պարսկաստանում է քրիստոնեական կրոնը քարոզել։ Հետո նա պարսկաստանում նահատակվել է իր որդու՝ Մարտիրոսի հետ։
«Նն արսկաստանում նահատակվում է, բայց հետագայում սուրբ Մեսրոպ Մաշտողը նրա մասունքերը Հայաստան է բերում», – պատմեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Նրա խոսքով՝ Սուրբ Սարգիսը համարվում սիրո բարեխոս է համարվում, քանի որ Սուրբ Սարգիսն իր արագահաս ձիով օգնության է հասել աշուղ Ղարիբին՝ նրան արագ հասցնելով իր սիրելի Սանամի մոտ։

Արարտյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթեւ Զախարյանն իր խոսքում նշեց՝
«Գլխավորությամբ մեր հոգևոր հոր և, իհարկե, մեր հոգևոր պատասխանատուի՝ տեր Պետրոսի, Արարատյան հարյապետական թեմի բոլոր երիտասարդները, սովորաբար, շտապում են Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այս տոնը մեզ՝ երիտասարդներից համար շատ կարևոր է։ Այն նար միասնական լինելու առիթ է։ Խաչերթ է կազմակերպվում։ Արդեն 4 տարի է, ինչ ունենք մի գեղեցին ավանդույթ, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ։ Մենք ուրախանում ենք, որ ամեն տարի երիտասարդների թիվն ավելանում է։ Բոլորին սիրով սպասում ենք։ Կհավաքվենք   առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, հետո մեր վերջին հանգրվանը կլինի Սիրահարների զբոսայգին, որտեղ լինելու է գեղեցին տոնակատարություն», – նշեց բանախոսը՝ շեշտելով՝ երիտասարդները օրհնություն կստանան և գեղեցիկ նվերներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ