18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորակոչիկների զինծառայության ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկների օրհնության կարգ է կատարել և տերունական աղոթք հնչեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ