29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քանի կարևոր մեսիջ նախագահ Սարգսյանից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ վերջին օրերի կարևորագույն իրադարձությհունը նախագահ Սարգսայնի այցն էր Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիական պաշտոնյաների հետ և նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում:  «Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է  դիեֆերսիկացված արտաքին քաղաքականություն: Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ, մասնավորապես Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շարմազանովը: Նա հիշեցրեց որ հոկտեմբերին կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, և այդ օրերին Հայաստանը դառնալու է կարևորագույն քաղաքական կենտրոններից մեկն աշխարհում:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Մակրոնն ու Սարգսյանը հստակ նշեցին, որ ամեն ինչ անելու են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար: «Հանդիպումները տպավորիչ էին, կար փոխըմբռնում, նախագահն ասաց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, իսկ Ֆրանսիաի նախագահն էլ ընդգծեց՝ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին»: 

Շարմազանովն ասաց նաև, որ նախագահը մի քանի կարևոր սկզբունքներ նշեց, օրինակ՝ մենք Եվրոպա ենք արժեքային համակարգով, իսկ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, օրենքի գերակայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարը, համամարդակային ու քրիստոնեկան արժեքների պահպանումը: «Եվ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլ կատարված աշխատանք»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

Նա կարևորեց նաև ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը հիվանդության է նաև մեր պետության համար: «Բայց ինչպես նախագահն էլ ասաց, այն հատուկ չէ մեր նման զարգացող երկրներին, ԵԽԽՎ-ին էլ է դա հատուկ, նախագահն էլ ափսոսանքով նշեց, որ ականատես ենք եղել այնտեղ արժեքային ճգնաժամին, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,-ասաց Շարմազանովը:

Նա նաև ասաց, որ նախագահն էլ է ասել, որ ԵԱՏՄ ու Եվրոպական միությունը պետք է համագործակցեն, սրանից է բխում այս միությունների բնակիչների շահերը, իսկ Հայաստանն այստեղ կարող է կամուրջ հանդիսանալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ