19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարտոֆիլի գնի մեջ նույնիսկ մտած էր դիզվառելիքի և գազի գինը»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավար Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ գնաճից խուսափելու համար նախ պետք է մրցակցություն ստեղծել, ինչը իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկն է, սակայն նրանք դա չեն անում:

Henaran.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում իբր թե այլընտրանք առաջարջկեց, որ օրինակ՝ եթե բենիզնը թանկացել է, գազ օգտագործել կարելի է: «Մարդիկ արդեն իսկ որոշել էին` գազով են վարելու իրենց մեքենան, թե բենզինով: Մենք էլ  ցույց տվեցինք, որ կա այլընտրանք՝ հրելով»:

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ  եթե բենզինը, գազը, դիզվառելիքը  թանկանում են, թանկանում է ամեն ինչ:  «Կարտոֆիլի գնի մեջ նույնիսկ մտած էր դիզվառելիքի և գազի գինը, ավելին` նույն կարտոֆիլի գնի մեջ մտած էր նույնիսկ այդ կարտոֆիլ աճեցնողի համար անհրաժեշտ մսի և կարագի գինը: Այսինքն, եթե կարտոֆիլ ուտողը միս ու կարագ  չի ուտում, ապա կարտոֆիլ աճեցնողը միս ու կարագ ուտում է ,և նրա կերած մսի և կարագի գինը մտած է կարտոֆիլի արժեքի մեջ:

«Մրցակցություն ապահովեք, որպեսզի հարցադրումների անհրաժեշտություն չլինի` արդյոք թանկացումները օբյեկտիվ պատճառներո՞վ են, թե ոչ»:

Նա նաև նկատեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի էր խուսափել գնաճից: «Մենք իրենց ձևն ասել ենք ու կասենք»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ