20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան ուժի դիրքերից չպետք է խոսի Հայաստանի հետ. Ս. Սարգսյան

Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին պատասխանելով Թուրքիայի ներկայացուցչի հարցին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև։ Բանակցությունները ինտենսիվորեն շարունակվեցին և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք երկու փաստաթուղթ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Ցավոք, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջ քաշել։ Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել։ Բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը։ Իսկ փաստաթուղթ սոտրագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները։ Մենք հիմա արդեն 9 տարի անց նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն», -հավելել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանն ասել է, որ մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել։ «Այո՛, Թուրքիան հզոր պետություն է, հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ։ Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան՝ բնակչության և տնտեսական առումով։ Այդ հզոր երկրներն էլ պետք է Թուրքիայի հետ խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով։ Կարծում եմ, որ թուրքական իշխանությունները այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի։ Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ», – ընդգծել է նախագահը։

Նա հիշեցրեց՝ մինչև գարուն այդ արձանագրությունները Հայաստանի կողմից առ ոչինչ են հայտարարվելու։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ