20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Lույս է ընծայվել Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» երկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» երկը: Այն հրատարակության է պատրաստել բ.գ.դ. Արշակ Մադոյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

ԺԲ դարի հոգևոր գործիչ և մատենագիր, Հեսվանց վանքի հիմնադիր  Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» քնարերգական աշխատությունը՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, առաջին անգամ է հրապարակվում:

Երկի մեջ Գրիգոր Իմաստասեր Մարաշեցին բացի  Աստվածածնի վերափոխման պատմությունից, անդրադարձել է նաև նրա պատկերի ավանդությանը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ