25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շախմատի Հայաստանի չեմպիոններն ու մյուս մրցանակակիրները պարգևատրվել են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Ինչպես հայտնի է, կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրել է Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձել է արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսել են 3-4-րդ հորիզոնականները, բայց լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր է ճանաչվել Լիլիթ Գալոյանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Հայկը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնն է, իսկ ամենաերիտասարդ չեմպիոնը Գաբրիել Սարգսյանն է, որն այդ կոչումը նվաճել է 17 տարեկանում:

Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակը եզրափակել է Արման Փաշիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ