20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք կմեղմացնեն այդ թանկացումները»

Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրություններն ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա. խորհրդարանում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այստեղ հնչած կարծիքները օգուտ կտան համապատասխան մարմիններին:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ թանկացումներն ունեին արտաքին ու ներքին պատճառներ, բայց ամեն դեպքում կա գնաճ, որի կրողը ՀՀ քաղաքացին է: «Իհարկե, հանրությանը հետաքրքիր է հասկանալ, թե որն է թանկացման պատճառը: Բայց նույն հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք կմեղմացնեն այդ թանկացումները:

Լսումենրով մենք փաստեցինք մեկ բան նաև, որ մեր տնտեսությունը չի կարող իր վրա չկրել համաշխարհային շուկայի զարգացումները, սակայն կառավարությունը պետք է համապատասխան մեխանիզմները գտնի»,-նկատեց նա:

Արա Բաբլոյանի խոսքով՝ հնարավոր չէ չանել անվտանգության ոլորտի, կրթության, առողջապահության ոլորտի ծախսերը, պետք է մտածել բյուջեի ավելացման ուղղությամբ:  «Մեր ջանքերը պետք է մշտապես ուղղված լինեն մեր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն դա չի նշանակում, որ պետք է այդ խնդիրները չդիտարկել տնտեսության զարգացմամբ»:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ այս լսումները կնպաստեն գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կսպեն կամ կմեղմացնեն կի շարք ապրանքների գների աճը քաղաքացիների վրա՝ միաժամանակ չկրճատելով հարկերն ու տուրքերը: Նա նաև ներողություն խնդրեց առաջացած դժվարությունների ու վեճերի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ