28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դուք ստախոս մարդ եք».Դեդը՝ դատավորին

27044769_1519977591456696_1099971943_n

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը  շարունակվում է առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների ներկայության:

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահող դատավոր Արթուր Օհանյանը գործում ներգրավեց հանրային պաշտպանների:

Սանկցիայի ժամկետը լրանալուց հետո դատական նիստերի դահլիճ բերվեց Մարտիրոս Հակոբյանը (Դեդ): «Սասնա ծռեր»-անդամը նշեց, որ ինքը դատարանում անելիք չունի և փորձեց հեռանալ: Նախագահողը պահանջեց, որ նա մնա: Դատական կարգադրիչները փորձեցին կանխել Դեդին:

«Ստեղ դատարան չկա, իսկ Դուք ստախոս մարդ եք»,- դատավորին դիմեց Դեդը:

Դատավորը նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝ դահլիճից հեռացնելով մեկ ժամով:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ