20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետն օֆշորային սկանդալի հետ կապված տվեց Օսկանյանի անունը /վիդեո/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասուլիսում անդրադարձավ նաև իր անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալին: 

”Ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի սա բացահայտվի, բացահայտվի` ինչպես է հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն ու այդտեղ հիշատակել իմ անունը”,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ոչ մի առնչություն չունի օֆշորում գրանցված ձեռնարկության հետ, և հայտնեց նաև, որ այն օրը, երբ բացվել է այդ ձեռնարկությունն ու գրանցվել իր անունով, ինքը Կիպրոսում չի եղել:

Անդրադառնալով վերջերս տարածված տեղեկությանը, թե այն կինն, ով այդ ձեռնարկությունը գրանցել է վարչապետի անունով, առնչություն ունի ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հետ` Տիգրան Սարգսյանը հայտարարեց. ”Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար  հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություններ կտա` արդյո՞ք սա նրա համար նույնպես անսպասելի տեղեկատվություն է, թե իր անձն է  կանգնած սրա հետևում ու այս սկանդալն ունի քաղաքական ենթատեքստ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ