19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հանրապետականն» ամենավատ ընտրությունը չի կատարել. Զուրաբյան (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների մի առատ խումբ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սարգսյանի մասին: Ըստ պատգամավորի՝ շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե իր գնահատմամբ, կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու և դրան ունակ լինելու հնարավորություններին:

«Ես կարծում եմ, որ իմանալով «Հանրապետականի» ընտրելու հնարավորությունները՝ իրենք վատ լուծում չեն գտել: Մեծամասնություն ունեն իրենք, ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ: Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասական այն եմ համարում, որ որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում՝ նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու այն իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում»,-հավելեց Զուրաբյանը:

Նա հայտարարեց՝ սա ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է ՀՀԿ-ն, բացի այդ վստահ է, որ ընդունելի թեկնածու կլինի:

Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքն աջակցի նախագահի այս թեկնածուին, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ այս հարցը դեռ քննարկման առարկա իրենց մոտ չի դարձել: «Եթե «Ծառուկյան» դաշինքն ունենա այլ թեկնածու, որն ավելի դրական դիտարկվի, կողմ կլինեմ: Շտապելու բան չկա, հետագայում մեր տեսակետները կարտահայտենք»: 

Նա ընդգծեց, որ խմբակցություններին Սահմանադրությամբ տրված է թեկնածու առաջադրելու հնարավորությունը: «Չբացառենք, որ նման հնարավորություն առկա: ՉԻ եղել նման քննարկում, և միայն քննարկումը կվերհանի որոշումը մեր»: 

Հիշեցնենք, սակայն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածու իրենց դաշինքը չի առաջադրի, որովհետև մեծամասնություն չունեն, որպեսզի իրենց թեկնածուն անցնի: 

Մեր մյուս հարցին, թե ըստ իրեն՝ ձևականություն է արդյոք այն, որ Արմեն Սարգսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել ՀՀԿ-ին ու նախագահ Սարգսյանին, Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Ես այնքան էլ մեծ կարծիքի չեմ «Հանրապետականի» վերաբերյալ, բայց գոնե այս առումով նրանք, կարծում եմ, Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակացություն անցկացրած կլինեն և պարզած կլինեն որոշաի խորհրդակցություն անելուց առաջ, ուստի և այն, որ հայտարարվել է, և Արմեն Սարգսյանի կողմից էլ հերքում չի եղել, արդեն համաձայնության նշան է»:

Իսկ արդյոք Արմեն Սարգսյանը կլինի բալանսավորող գործիչ արևմուտքի ու արևելքի միջև, պատգամավորը պատասխանեց, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական գործունեությունը որոշ առումով փակ է եղել, և պարզ չէ, թե նա ինչպիսի դիրքորոշում ունի՝ արևմտամետ է, ռուսամետ է, թե ոչ: ««Հանրապետականը» փորձել է գտնել որոշակի նաև կոնսենսուսային թեկնածու, այնպիսին, որ մեծ ինչ-որ բաներ չառաջացնի»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ