19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

19 օրվա ընթացքում արագության գերազանցման համար կազմվել է 18.161 վարչական արձանագրություն

Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նրա ներկայացմամբ, ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ:

Պաշտոնյայի տվյալներով, միայն այս տարվա հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ:
Ծանր պատահարների ողբերգական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղևորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց:

«Ցավոք, երթևեկության մասնկիցների մի զգալի հատված շարունակում է անտեսել ճանապարհային ոստիկանության հորդորն ու պահանջը, որն ուղղված է իրենից իսկ անվտանգության ապահովմանը:

Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու երթևեկության կանոնների ոչ միայն վերոհիշյալ, այլև ցանկացած խախտում արձանագրելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն երթևեկության մասնակիցներն էլ պետք է գիտակցեն, որ առաջին հայացքից թեթև թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար:

Ճանապարհային ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գիտակից ու գործուն աջակցությունը երթևեկության անվտանգության ապահովման գործում»:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ