19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եվ չեն քննադատում Կարապետյանին, և պնդում՝ իրենց առաջնորդը Սերժ Սարգսյանն է». պատգամավոր

«ՀՀԿ-ն դեռևս չի շտապում բացել խաղաթղթերը՝ վարչապետի ընտրության հետ կապված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով սպասվող քաղաքական իրադարձություններից:

«ՀՀԿ-ն և՛ չի քննադատում գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, և՛ պնդում է, որ իրենց առաջնորդը Սերժ Սարգսյանն է: Միևնույն ժամանակ խոսակցություններ ու բամբասանքներ են տարածվում նաև, որ հնարավոր է՝ նաև 3-րդ անձ ի հայտ գա: Սակայն չեմ կարծում, որ մենք լուրջ անակնկալներ ունենանք»,- շարունակեց  պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելուն և իշխանության տեսակետին, թե դա հեռանկարային չէ, Գորգիսյան ասաց, թե նման մտքեր արտաբերողները հեռու են քաղաքականությունից: Նա շեշտեց, որ քաղաքականության ամեն քայլն ունի իր հետևանքները, որովհետև քաղաքական ուժը պետք է իր դիրքորոշումը, իր տեսլականը հայտնի:

«Արտակ Զեյնալյանի կերպարով մենք ցույց ենք տալիս, թե ինչ տեսլական ունենք, թե ինչպիսի նախագահ ենք ցանկանում ունենալ: Կարծում եմ՝ նա կարող է լավ հակազդեցություն լինել իշխանությանը»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ