19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ նախագահի պաշտոնը մնում է և մնալու է որպես քաղաքական պաշտոն․ քաղաքագետ

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է ՝ առաջիկայում կունենանք այնպիսի նախագահ, ով կվայելի ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի սերը, կունենա ճանաչում,  կտիրապետի մի քանի լեզվի և կլինի ապաքաղաքական անձ։

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մոհրաբյանը Henaran.am-ի հետ  զրույցում նշեց․ «Հաշվի առնելով այն կառավարման համակարգը, որին մենք անցում ենք կատարել՝  ես մի բան կկարևորեմ․ այնուամենայնիվ, ՀՀ նախագահի պաշտոնը   մնում է  և մնալու է   որպես քաղաքական պաշտոն և չի կարող քաղաքական չլինել», – նշեց քաղաքագետը։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կկարողանան առաջադրել ապաքաղաքական գործչի, եթե այդ պաշտոնը պիտի լինի քաղաքական, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Այստեղ ուղղակի հռետոական մանիպուլիացիայի դաշտին վերաբերող բառակապակցություն է  այդ «ապաքաղաքական անձ» ասվածը, որը կապ չունի, չի կարող կապ ունենալ իրականության հետ։ Ըստ այդմ՝ կարծում եմ՝ Սերժ սարգսյանն ուղղակի իրեն  ապահովագրել է իր համար  ոչ այնքան ցանկալի թեկնածուներից, իսկ մնացածը՝ կապրենք, կտեսնենք», –  եզրափակեց  քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ