19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կդառնա ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է ՝ առաջիկայում կունենանք այնպիսի նախագահ, ով կվայելի ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի սերը, կունենա ճանաչում,  կտիրապետի մի քանի լեզվի և կլինի ապաքաղաքական անձ։

Խոսելով այս մասին՝   Henaran.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց՝ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում նախագահները լինում են ապաքաղաքական դեմքեր։
«Եթե ուշադիր  լիենք, ապա կհասկանաք՝  Իսրայելում, Գերմանիայում, Իտալիսայում ավելի շատ  հայտնի են ու ճանաչված են ոչ թե նախագահները, այլ  վարչապետերը․ մենք ինքներս էլ ավելի շատ նրանց վարչապետներին ենք ճանաչում, ովքեր շատ ակտիվ են։ Նախագահները հիմնականում այդ երկրներում ժամանակին  եղել են ակտիվ քաղաքական գործիչներ, սակայն այժմ  բավական ծեր են, տարիքով․ ավելի  շատ իրենց վերջին հանգրվանը նրանք տեսնում  են   հենց նախագահի պաշտոնում։

Հիմա Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել՝ ՀՀ նախագահը պիտի լինի ապաքաղաքական գործիչ։ Հավատացե՛ք՝ այդպիսի մեկին գտնելը դժվար չի լինի։ Սերժ Սարգսյանի համար ավելի ձեռնտու կլինի, որ եթե  ինքը լինի վարչապետ, ապա  նախագահը լինի մի մարդ, ով ավելի շատ կկատարի  արարողակարգային ֆունկցիաներ, որը և նախաեսված է նոր   Սահմանադրությամբ», –  եզրափակեց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ