18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս. Շարմազանով

«Հենոն ոչ միայն մարզական աշխարհի կենդանի լեգենդն է, այլ մեր հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հենրիխ Մխիթարյանին ճանաչում եմ անձնապես, նա պայծառ անձնավորություն է, գիտելիքներով լի անձնավորություն է, ու նա, ով կշփվի Հենրիխ Մխիթարյանի հետ, թեկուզ արտասահմանում մեր ազգի, մեր պետության նկատմամբ կունենան միայն բարձր կարծիք»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց`պատահական չէ, որ Հենրիխ Մխիթարյանն այս տարի ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ: «Շնորհավորում եմ մեր սիրելի ֆուտբոլային վարպետին ու կարծում եմ`որ թիմում էլ նա խաղա, առնվազն 5 տարի շատ բարձր մակարդակով խաղալու հնարավորություն ունի յուրաքանչյուր առաջնությունում»,-ասաց Է. Շարմազանովը:

Նա ընդգծեց `ավելի լավ կլինի, որ Մխիթարյանը խաղա Պրեմիեր լիգայում, ու Ժոզե Մոուրինյոն հիանա նրա գեղեցիկ խաղով: «Ես համոզված եմ, որ Հենրիխ Մխիթարյանի աստղը փայլելու է, ու ինչպես ժամանակին Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Մադինին ափսոսաց, որ ինքը քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի հետ խաղին Ռոբերտո Բաչոյին չդրեց, այլ մեկ այլ ֆուտբոլիստի, դեռ մարզիչները շատ են փոշմանելու, որ Հենրիխ Մխիթարյանի նման բարձր կլասի ֆուտբոլիստին ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չէին տալիս խաղալու»,-ասաց Է. Շարմազանովը: «Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս՝ ազգովի երկրպագելու ենք էն թիմին, որտեղ որ խաղալու ես»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ