25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայաստանում մոլեգնում է իրավական տեռորը»

«Հայաստանում մոլեգնում է իրավական տեռորը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական ընդիմադիր գործիչ Գագիկ Սարուխանյանը:

««Սասնա ծռերի» անդամները ապստամբել են որոշակի հարցերի լուծում ստանալու նպատակով, սակայն այսօր դատապարտվում են տեռորիստի պիտակով և փաստորեն նրանք զենք էին բարձրացրել երկրում օրինականություն հաստատելու նպատակով: Դատարանը և դատախազությունը գրչով են պայքարում տղաների դեմ: Նրանք գրչով «տեռորի» միջոցով ուզում են , որ անօրինականությունը պահպանվի»,-ընդգծում է Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը հետևել է դատավարական պրոցեսին և ներկայացնում է իր մեկնաբանությունը:

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամայականություն է դրսևորում և շրջանցում է օրենքը: Փաստաբանները ամենատարբեր ձևաչափով հարց հղեցին, թե նա օրենքի ո՞ր կետի վրա է հենվում պաշտպաններ ունեցող անձանց համար հանրային պաշտպաններ բերելով:Դատավորը այդպս էլ հիմնավոր արձագանք չտվեց: Ականատես եղանք նաև մեղադրող կողմի ներկայացմանը, թե ինչպես էին դաախազները պաշտպանում դատավորին:Մեղադրող կողմը այս պարագայում պետք է լռեր: Սա իմ կարծիքն է»,-նկատեց Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը նշում է, որ իշխանությունները պետք է օրինական ձևով շարունակեին դատավարական պրոցեսները ու այս կարգի նկատելի վրիպումներ թույլ չտային:

Սարուխանյանի փոխանցմամբ` փաստաբանը չստանալով իր առաջադրած հարցի պատասխանը փորձել է դուրս գալ դատարանի դահլիճից, ինչին արձագանքել է նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը` Ձեր պաշտպանյալին մենա՞կ եք թողնում:

Սարուխանյանի դիտարկմամբ` դատավորը պետք է գիտակցի, որ ապօրինաբար հանրային պաշտպաններ է ներգրավել գործում, ովքեր էլ պետք է պաշտպանեն գործով ամբաստանյալներին:

«Մեկ պաշտպանը առանց ծանոթանալու գործին  ինն հոգու ինչպե՞ս պետք է պաշտպանի: Հասկանալի է, որ սա արվում է «պտիչկա» ստանալու համար: Դժվար է հասկանալ քաղաքական վերնախավի մտադրությունները:Այստեղ իշխանությունների կամայականությունների հարցն է, որը լավ բանի չի բերի: Քաղաքական վերնախավը պետք է կամք ունենա ու ժողովրդին դեմ չգնա: Այս հարցին պետք է քաղաքական լուծում տալ, որ աշխարհի առաջ ավելի շատ չխայտառակվենք»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ