28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ես արդեն 2-3 անգամ ձեռքս դրել եմ ձեր դոշին». դատավորը`Եղնուկյանին

maxresdefault

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 18-ին շարունակվեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, որը բավականին լարված ընթացավ:

Գործով ամբաստանյալ  Կարո Եղնուկյանը հայտնեց , որ ցանկանում է լքել նիստերի դահլիճը, քանի որ իրեն վատ է զգում:

Եղնուկյանը նախագահող  դատավոր Արտուշ Գաբրիելյանին հիշեցրեց, որ  նիստերի մասնակցելը վատ է ազդում իր առողջական վիճակի վրաւնի: Դատավորը ասաց, որ չի թույլատրում լքել նիստերի դահլիճը:

«Ուզո՞ւմ եք՝ մոտենամ, ձեր ձեռքը դնեք դոշիս և  համոզվեք, թե սիրտս ոնց է խփում»,-դատավորին դիմեց  Կարո Եղնուկյանը:

Նախագահող դատավոր  Արտուշ Գաբրիելյանը արձագանքեց . «Ես արդեն 2-3 անգամ ձեռքս դրել եմ ձեր դոշին եւ զգացել սրտի աշխատանքը»:

Եղնուկյանը այնուամենայինիվ փորձեց հեռանալ: Արտուշ Գաբրիելյանը նրա նկատմամբ սանկցիա կիարռեց` 3 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Աշոտ Պետրոսյանը բոլորի անունից հայտարարեց, որ  քանի դեռ իրենց ընկերներից Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ այլ ՔԿՀ տեղափոխվելու հարցը չի լուծվել, իրենք կրկին բոյկոտում են նիստը եւ հեռանում:

Հիշեցնենք , որ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Արմեն Բիլյանը և Սմբատ  Բարսեղյանը հացադուլը դադարեցրել են, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու նրանց պահանջը չի բավարարվել:

Նշենք, որ այս գործում ներգրաված են «Սասնա ծռերի» անդամներ Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Վարդգես Գեւորգյանը, Խաչատուր Գիչյանը, Մանվել Աթոյանը և Կարո Եղնուկյանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ