19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անուն-ազգանունը կարևոր չէ, կարևոր է ծրագիրը. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ Կառավարությունը չի արդարացնում իրեն, ու իրենց խմբակցության խիստ քննադատություններն էլ արդարացված են: «Այս Կառավարության հետ ես հույս չեմ կապում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Պետրոսյանը, ինչպես և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հորդորեց դուրս գալ փողոց ու քաղաքացիներից հետաքրքրվել թե արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ապրուստը աճել է, ավելի լավ են ապրում, թե վատ:

Ինչ վերաբերում է հաջորդ նախագահին, մասնավորապես հարցին, թե կսատարեն «Հանրապետական» կուսակցության թեկնածուին, ինչը չէր բացառել նաև նույն Ծառուկյանը, պատգամավորը շեշտեց. «Վաղ է խոսել այն մասին, թե ում կսատարենք, նույնիսկ ՀՀԿ-ն դեռևս չի հայտարարել, թե ում է սատարելու:

Անուն-ազգանունը կարևոր չէ, կարևոր է ծրագիրը, թե արդյոք կկարողանա երկիրն այս ծայրահեղ վիճակից հանել, և թե որքանով մեր 15 կետերն ընդգրկված կլինեն այդ ծրագրում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ