23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ  շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանը: «2017 թվականի տարվա վերջ ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում»,-ասաց նա: 

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-հավելեց Կ. Կարապետյանը:

 Վարչապետը հանձնարարեց տարածքաին կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվոթյունների եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ ներկայացնել: Բացի այդ նա կառավարության աշխատակազմի ղեկավարին և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին  հանձնարարեց կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի լսեն իրենց պահանջը: «Շինարարության ոլորտում մենք ակնկալում ենք 2018-ին որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ