25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը սպառնացե՞լ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի  լավատեղյակ աղբյուրներն տեղեկացրել են, որ  օրերս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին եւ ասել, որ չպետք է “խանգարի” իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրվելուն:

Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվել է, թե Մեհրաբյանը ձեւական է դրել իր թեկնածությունը, սակայն վերջինս հայտարարում է, որ ինքը շատ լուրջ պայքարելու է ընտրվելու համար:

Թերթի այն հարցին,  թե իսկապես կանչել է Ծառուկյանը, Մեհրաբյանն ասաց.”Ես սուտ բան չեմ խոսի, չի կանչել: Նա ինձ հրավիրել է : Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան ելույթ ունեցեք ու ժողովրդին ասեք. “Ժողովուրդ ջան , կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ: Այս դեպքում համ ժողովրդի ընտրյալը կլինի, համ ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասեց, որ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ շնորհավորեմ: Ու վերջ””:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ