23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողը դիմել է ծայրահեղ քայլի. դիմում է նախարարին /տեսանյութ/

29 ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ հատվածը արդեն 6 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զիծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել է բժշկի մեղքով:

«Ինձ սխալ վիրահատություն են արել ու մեկ ամսից ավել կոմայի մեջ եմ եղել: Առաջին կարգի հաշմանդամ եմ հիմա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանի խոսքով` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր` բուժման համար զինծառայողին ուղարկել Գերմանիա:

Դավիթը դիմել է նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Հուսալքված երիտասարդը դիմել է ծայրահեղ քայլի` ՊՆ շենքում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ է հնչեցրել.«Ուզում էի իմ խնդրի վրա ուշադրություն դարձնեն, սակայն ինձ դատապարտեցին ու ես ազատազրկվեցի 1 ու կես տարով»:

Պատիժը կրելուց հետո Դավիթի առողջական վիճակը ավելի է  վատացել:

Նախկին զինծառայողը կրկին դիմում է Վիգեն Սարգսյանին.«Ես մի քանի կյանք չունեմ, խնդրում եմ օգնեք, որ բուժվեմ»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ