19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյանը 4 մթերք ներկայացրեց

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել. «Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են»:

Փաշինյանը հարցը հետևյալն էր՝ այս դեպքում ի՞նչ ուտեն աղքատները: Նա տվեց նաև պատասխանի մի քանի տարբերակ. «Խառը կանաչի, որ էժանացել է 48.5 տոկոսով, սխտոր, որ էժանացել է 22.2 տոկոսով, կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկոսով ր տաքդեղ՝ 11.1 տոկոսով»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱՎԾ տվյալները ներկայացնելու ու տարածելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, ձեր կողմից տրամադրված ապրանքները կհանդիսանան հիմք վերցնելու»:

Փաշինյանն արձագանքեց, թե անընդհատ ասվում է, որ 2.6 տոկոս է գնաճը, սակայն մեծ թանկացումների հետ համադրել են իր նշած ապրանքների գնանկումը: «Որ ասում եք 2.6 տոկոս, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն մանիպուլյատիվ կերպով դարձրել գնաճը 2.6 տոկոս»:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հունվարի 23-ին կայանալիք լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մեդոթաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը: «Վստահեցնում եմ, որ նույն մեթդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ