24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսակցական պատկանելիությունը կարող է խնդիրներ ստեղծել. պատգամավոր

«Չեմ կարծում, որ չկա նախագահի այնպիսի թեկնածու, ով համակրելի չլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի համար»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Համաձայն եմ այն որակների հետ, որ պետք է ապագա նախագահը լինի երկրում ճանաչելի, արտաքին և ներքին կյանքում ընդունելի, կենսագրություն ունեցող վստահելի անձնավորություն, բայց կոնկրետ ով, թույլ տվեք այս պահին ձեռնպահ մնալ ասել: Ես այդ մասին չեմ մտածել»,-նկատեց նա:

Խոսրով Հարությունյանը հավելեց, որ նոր Սահմանադրությամբ երկրի նախագահին բացառապես անկողմնակալ, սահմանադրական հավասարակշռություն ապահովելու կամ երաշխավորելու ֆունկցիաներ են վերապահված, և այստեղ կուսակցական պատկանելիությունը կարող է խնդիրներ ստեղծել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ