25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու Վրաստանը՝ Եվրասիայի առաջատարներ

Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային մակարդակով ժողովրդավարության անկման 12-րդ տարին: Անկում է նկատվում ինչպես զարգացող, այդպես էլ՝ զարգացած ժողովրդավար երկրներում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Freedom House-ի Եվրասիական ծրագրերի ղեկավարը.

«Մենք անկում ենք գրանցում ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այդպես էլ օրինակ Եվրասիայի տարածաշրջանում»:

Համաշխարհային մակարդակով վատագույն իրավիճակն է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիտրեայում եւ Հյուսիսային Կորեայում: Վերջին տասնամյակում խոշորագույն անկումը ժողովրդավարության զարգացման առումով գրանցել է Թուրքիան, որը 34 միավոր է կորցրել՝ մասնակի ազատից դառնալով անազատ: Բացասական վարկանիշով առաջատարներն են նաեւ հարեւան Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ գրանցվել են մարդու իրավունքների խոշորագույն խախտումներ, լրագրողների սպանություններ, մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ:

Freedom House-ի մասնագետի խոսքով, անազատ երկրներում իշխանությունները փորձում են սեփական ժողովրդի մեջ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանել.

«Նման ցինիկ մոտեցումը թուլացնում է ամբողջ ժողովրդավարական գործընթացը, այդ թվում եւ ընտրությունները: Ավելին՝ մարդիկ սկսում են չհավատալ, որ որեւէ դրական բան հնարավոր է։ Նրանք դառնում են ցինիկ եւ հրաժարվում մասնակցել դեմոկրատական գործընթացներին»:

Հայաստանի հիմնական թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները, որոնք, իրավապաշտպանների կարծիքով, պատեհ չեն ժողովրդավար ուղին բռնած երկրին: Հայաստանի առավելություններից է ամուր եւ կենսունակ քաղաքացիական հասարակությունը.

«Հայաստանն ունի հզոր քաղաքացիական հասարակություն եւ մեծ ներուժ՝ մարդու իրավունքները հասարակական մակարդակով պաշտպանելու համար՝ Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ում համար այս խնդիրները կարեւոր են, եւ դա է Հայաստանի լուրջ առավելությունը»:

Իր զեկույցում Freedom House-ը դիմում է նաեւ Ամերիկայի եւ Եվրոպայի զարգացած ժողովրդավար երկրներին՝ կոչ անելով ակտիվորեն զբաղվել ժողովրդավարության տարածմամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ ոչ միայն սեփական երկրներում այլեւ՝ աշխարհով մեկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ