26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելքի» հեղինակած նախագիծն ընդունվեց

«Ելք» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթեցմամբ՝ 94 կողմ ձայնով: ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց առաջին ընթեցմամբ 94 կողմ քվեարկությամբ: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, թե կառավարության կողմից եղել են առաջարկություններ, որոնք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կդառնան քննարկման առարկա:

Խորհրդարանն այսօր ընդունեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհարբյանը նշեց, որ առաջին ընթեցման ժամանակ որոշակի վերապահումներ ունեին և առաջարկներ էին ներկայացրել, որոնք ընդունվել են, և ուստի «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ: Նախագիծն ընդունվեց 92 կողմ քվեարկությամբ: Նշենք, որ օրենքով հաստատվեց, որ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Նաև սահմանվում է՝ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ