19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուսիններն իրենց 13 երեխաներին կապել են շղթաներում ու սովամահ արել /տեսանյութ/

Կալիֆորնիայում ամուսնական զույգը իրենց 13 երեխաներին գերության մեջ է պահել տարիներ շարունակ։ Երեխաներից ամենափոքրը երկու տարեկան է։ Նրանց բոլոր 13 երեխաները եղել են շղթաներով անկողիններից կապած՝ մթության մեջ։ Նրանց կերակրել են ավելի վատ, քան կենդանիներին՝ սննդի ու ջրի պակասից 13-ն էլ խիստ հյուծված են եղել։ 

Այս պատմությանը սկզբում ոստիկանները չեն հավատացել։ 17-ամյա մի աղջիկ վազելով եկել է ոստիկանության բաժանմունք ու օգնություն խնդրել՝ ասելով, որ ծնողները երկար տարիներ իրեն՝ քույրերի ու եղբայրների հետ գերության մեջ է, հարազատ ծնողները տանջամահ են անում իրենց։ 

Երբ ոստիկանները եկել են նշված հասցեով, սարսափել են։ Տանն ապրում էին 57-ամյա ամուսինն ու 49-ամյա կինը։ Նրանց մյուս 12 երեխաները սարսափելի պայմաններում են եղել։ Երեխաներից ամենամեծը 29 տարեկան է, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Թե ինչու են երեխաներին բանտարկության մեջ պահել, ծնողներն այդպես էլ չեն բացատրել։ Նրանք ձերբակալված են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ