20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմության խնդիրը չպիտի լինի՝ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե չէ

«Անձերը հարց չեն լուծում, այսինքն՝ այստեղ անձերի խնդիր չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ նախագահի թեկնածուի մասին, որ պիտի առաջադրի իշխանությունը: 

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ այստեղ կարևորն անձը չէ, այսինքն՝ խնդիրը համակարգային է: «Համակարգի փոփոխություն է պետք, ոչ թե անձի, եթե ՀՀԿ-ն առաջադրում անկուսակցական որևէ մեկի, սակայն նա ենթարկվում է այս համակարգին, Սերժ Սարգսյանին, ապա նա ոչինչ փոխել չի կարող: Այս համակարգում որևէ մեկը չի կարող որևէ բան փոխել»:

Մարտիրոսյանը հավելեց, որ իրական ընդդիմության խնդիրը չպիտի լինի այն, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, թե ոչ, այլ կառավարման համակարգը փոփոխելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ