29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք անձնական խնդիրներ չունենք. Ծառուկյանը՝ կառավարությունից (տեսանյութ)

«Մենք ոչ թե անձնական խնդիրներ ունենք, մենք իրականությունը տիրապետելով՝ դուք էլ տեսաք, որ մենակ մնացինք փոքր ու միջին բիզնեսի խնդիրների ժամանակ: Մենք ժողովրդին էլ ասում էինք, որ համապատասխան որոշում կա, որ եթե փաստաթուղթ չեն վերցնում, գանձում են 5 տոկոսը, նրանք ասեցին, որ մենք պատրաստ են ավել էլ վճարել, միայն թե մեզ հանգիստ թողեք: Մենք ժողովրդին ցավացնելով արդյունքի չենք հասնի»,-այսօր խորհրդարանում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխվել, որ վերջերս Կառավարության նկատմամբ քննադատությունը խստացրել են, պատասխանեց ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի Կառավարության գործունեությունը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է նայել, թե ինչպես են հիմա մարդիկ ապրում, ու դրանից էլ կարելի է համապատասխան եզրակացություն կազմել: 

Հարցին, թե ընդունելի է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա արձագանքեց. «Երբ որ իրենց թեկնածուն կներկայացնեն, այդ ժամանակ էլ կասենք»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ